Լրահոս

Արթուր Դալալոյանը՝ Ռուսաստանի 10 լավագույն մարզիկների թվում

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դալալոյանն ընդգրկվել է Ռուսաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում: Մարզական լրագրողների քվեարկության արդյունքում կազմված տասնյակում հայ մարզիկից բացի, մարմնամարզության մյուս ներկայացուցիչն է Նիկիտա Նագորնին, տեղեկացնում է olympic.ru-ն:

Այս տարի Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականին օգնել էր պատմության մեջ առաջին անգամ դառնալ աշխարհի թիմային չեմպիոն, իսկ Եվրոպայի առաջնության անհատական պայքարում ոսկե մեդալակիր էր դարձել ազատ վարժությունում: ԱԱ-ում նա նվաճել էր նաև 2 արծաթե և 1 բրոնզե, իսկ ԵԱ-ում՝ 2 բրոնզե ու մեկ արծաթե մեդալներ:




Լուրեր թեմայից