Լրահոս

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ռուսական Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը ելույթն ավարտել է 2 մեդալով:

Բրոնզե մեդալակիր են դարձել Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Անի Հովսեփյանը (69 կգ) և 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որոնք կիսաեզրափակիչում պարտվել են ռուս բռնցքամարտիկների:

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկով, որոնցից 5-ը հանդես են գալիս տղամարդկանց մրցաշարում, երկուսը՝ կանանց:




Լուրեր թեմայից