Լրահոս

Արթուր Ավետիսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ավետիսյանը դարձել է իտալական Նեապոլ քաղաքում անցկացված Ունիվերսիադայի չեմպիոն, իսկ չինական Ուհանում անցկացված Համաշխարհային բանակային խաղերում և Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Ֆոտո՝ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից