Լրահոս

Միշա Ալոյանը նվաճել է WBA Gold չեմպիոնական գոտին

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգում WBA Gold տիտղոսի համար մենամարտում հաղթել է պանամացի Ռոնալ Բատիստային:

31-ամյա մարզիկին հաղթանակը շնորհվել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ Միշա Ալոյանը Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Ռիո-2016 Օլիմպիական խաղերում նա դարձել էր փոխչեմպիոն, սակայն հետագայում արծաթե մեդալից զրկվեց դոպինգ ընդունելու պատճառով:



Լուրեր թեմայից