Լրահոս

«Արսենալը» կամային հաղթանակ տարավ և ընդհատեց առանց հաղթանակների շարքը

Անգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ և ընդհատեց 9-խաղյա առանց հաղթանակների շարքը։

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջևում էին հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալը» 3 գոլ խփեց 9 րոպեի ընթացքում: Հյուրերից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, կոտդիվուարցի կիսապաշտպան Նիկոլյա Պեպեն և գաբոնցի ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Սա «Արսենալի» երրորդ հանդիպումն էր թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո և առաջին հաղթանակը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգի գլխավորությամբ:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 22 միավոր և բարձրացավ 9-րդ տեղ։ «Վեսթ Հեմը» 16 միավորով մնաց 16-րդ տեղում։

Հիշեցնենք, որ «Արսենալը» բոլոր մրցաշարերում չէր հաղթել 9 խաղ անընդմեջ (6 ոչ ոքի, 3 պարտություն): Դա լոնդոնյան ակումբի վատագույն ցուցանիշն է վերջին 42 տարում: Նախորդ անգամ «Արսենալի» հետ նման բան տեղի ունեցել էր 1976/77թթ. մրցաշրջանում:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Արսենալ»՝ 1:3

Անջելո Օգբոնա, 38 – Գաբրիել Մարտինելի, 60, Նիկոլյա  Պեպե, 66, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 69




Լուրեր թեմայից