Լրահոս

Եվրասիական լիգայի մասնակիցը հեռացվել է Ռուսաստանի առաջնությունից

Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում պատժամիջոցներ է կիրառվել Տուլայի «Արսենալի» և Ստավրոպոլի «Դինամոյի» միջև տղամարդկանց Սուպերլիգայի երկրորդ դիվիզիոնում դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման մասնակիցների նկատմամբ։

Ոսումնասիրության շարժառիթը հանդիպման վերջնամասում սպորտային պայքարի ենթադրյալ բացակայությունն էր։ Մասնավորապես, 82։65 հաշվով հաղթանակ տարած տանտերերի թիմը իր վերջին միավորները հավաքել է խաղավարտից 6 րոպե 57 վայրկյան առաջ, որից հետո նրանց խաղացողները սկսել են բազմիցս կորցնել գնդակը և կատարել ոչ դիպուկ նետումներ։ Հյուրերի կողմից համանման գործողություններ են նկատվել եզրափակիչ 5 րոպեների ընթացքում։

«Հանդիպման տեսագրությունը մանրամասն ուսումնասիրելուց և հանձնաժողովի եզրակացությունից հետո, գործկոմը խաղի վերջնամասում թիմերի գործողությունը գնահատեց որպես ոչ սպորտային։ Արդյունքում կայացվել է 2 որոշում․

Նախ, չեղյալ է հայտարարվել «Արսենալ» - «Դինամո» հանդիպման արդյունքը և 2 թիմերի հաշվին գրանցվել է տեխնիկական պարտություն։

Եվ երկրորդ, Ռուսաստանի առաջնության և գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն՝ 2019-2020 մրցաշրջանում տղամարդկանց և կանանց ակումբների նկատմամբ կիրառվել են հետևյալ պատժամիջոցները․

2017-2018 մրցաշրջանում մարզական մրցակցության ոգու և ազնիվ խաղի խաթարման համար, բասկետբոլի տղամարդկանց Ռուսաստանի առաջնության մասնակիցների թվից հեռացնել Սուպերլիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արսենալ» բասկետբոլային ակումբին։

Մինչև 2019-2020 մրցաշրջանի ավարտը որակազրկել «Արսենալի» 3 խաղացողներին՝ Պավել Կրիկովին, Դմիտրի Ռիտենկոյին և Եգոր Շերբինսկուն, զգուշացնել թիմի մնացած խաղացողներին։

Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը որակազրկել «Արսենալի» գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովին։

Մինչև 2019-2020 մրցաշրջանի ավարտը որակազրկել «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սոսնինին։

Ազնիվ սպորտային պայքարը խախտելու համար նախազգուշացում տալ Ստավրոպոլի «Դինամոյին» և թիմի 7 խաղացողներին՝ Վլադիսլավ Իլյինովին, Ալեքսեյ Կարպովին, Գեորգի Կորոտյաևին, Լեոնիդ Նիկիտենկոյին, Վադիմ Նոսովին, Դմիտրի Պրոկինին և Արտյոմ Ստեպանցովին։

Նման խախտում կրկնելու դեպքում դիտարկել «Դինամոյի» մասնակցության դադարեցումը Ռուսաստանի ՌԲՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում և տվյալ խաղացողների որակազրկման հարցը»,- ասվում է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Տուլայի «Արսենալը» մասնակցում է Եվրասիական լիգային: Եվրասիական լիգան պաշտոնապես հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի նոյեմբերի 10-ին՝ Եվրասիական լիգայի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Տուլայի «Արսենալի» հետ խորհրդակցելուց հետո։




Լուրեր թեմայից