Լրահոս

Էլ Կլասիկոն կսպասարկի Ալեխանդրո Էրնանդեսը

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին Էլ Կլասիկոն կսպասարկի Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը, տեղեկացնում է Marca-ն։

Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև հանդիպումն առաջինը չի լինի իսպանացի մրցավարի համար։ Մինչև այս նա սպասարկել է սկզբունքային մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներ, որոնցից երկուսում թիմերը մեկական հաղթանակ են տարել, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ ոքի։ Այդ հանդիպումներում Էրնանդեսը երկու անգամ կարմիր քարտ է ցույց տվել «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հետաձգված հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։ Ավելի վաղ Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի պատճառով Էլ Կլասիկոն հետաձգվել էր։ Նախապես ծրագրված էր հանդիպումը Բարսելոնայում անցկացնել հոկտեմբերի 26-ին:




Լուրեր թեմայից