Լրահոս

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում, իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: Խորապես ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»,- ասվում է հայտարարությունում։

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:




Լուրեր թեմայից