Լրահոս

Մեսին 5 միլիոնոնաց բնակարան է գնել Մայամիում

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անշարժ գույք է գնել Մայամիում, հաղորդում է Realtor-ը:

32-ամյա ֆուտբոլիստը 5 միլիոն եվրո է վճարել ծովափնյա քաղաքում բնակարան գնելու համար: Բնակարանը 60 հարկանի շենքի 47-րդ հարկում է:

Հիշեցնենք, որ վերջերս Մեսին դարձել էր «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր: Նա պատվավոր մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 14 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից