Լրահոս

Ռուսաստանը 4 տարով հեռացվեց Օլիմպիական խաղերից ու աշխարհի առաջնություններից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար Ռուսաստանին չորս տարով զրկել է բոլոր միջազգային մրցումների մասնակցության իրավունքից (այդ թվում Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնություններից), հաղորդում է Inside The Games-ը:

Լոզանում տեղի ունեցած նիստի ընթացքում որոշումն ընդունվել է միաձայն: Ռուսները նաև կվճարեն տուգանք: Բացի այդ, Ռուսաստանի պաշտոնյաներին արգելել են որակազրկման ընթացքում ներկա լինել Օլիմպիական խաղերին ու այլ կարևոր մարզական միջոցառումներին: Ռուսական կողմը 21 օր ունի բողոքարկման համար:

Դոպինգ չօգտագործած ռուս մարզիկները մրցումներին կարող են մասնակցել ՄՕԿ-ի դրոշի ներքո:




Լուրեր թեմայից