Լրահոս

Կարեն Դոխոյանը մասնակցել է «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստների մեծարմանը (ֆոտո)

«Կռիլյա Սովետով» - «Ուրալ» ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպման ընդմիջմանը տեղի է ունեցել Սամարայի թիմի նախկին ֆոտբոլիստների մեծարման արարողությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

2004-ին «Կռիլյա Սովետովն» այդ կազմով դարձել էր Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, որը «Կռիլյա Սովետովում» հանդես եկել է 2000-2006-ը և 162 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ այդ խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Կռիլյա Սովետովի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից