Լրահոս

«Արսենալը» գլխավորելու թեկնածուն մեկնել է Լոնդոն

Իսպանացի մասնագետ Մարսելինյո Գարսիա Տորալը մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ բանակցությունների համար, հաղորդում է Super Deporte-ը:

Այս մրցաշրջանի սկզբնամասում իսպանական «Վալենսիայից» հեռացվելուց հետո Մարսելինյոն գործազուրկ է: Դրանից առաջ 56-ամյա մարզիչը գլխավորել է նաև «Սևիլիան» ու «Վիլյառեալը»: 

Այժմ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր թիմի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդրիկ Յունգբերգը, որը փոխարինել է նոյեմբերի 29-ին պաշտոնանկ արված Ունաի Էմերիին: Լոնդոնյան ակումբը բոլոր մրցաշարերում չի հաղթել 9 խաղ անընդմեջ, իսկ Պրեմյեր լիգայում 15-րդ տուրից հետո 19 միավորով 11-րդ տեղում է:




Լուրեր թեմայից