Լրահոս

Էնթոնի Ջոշուայի չեմպիոնական ռևանշը

Անգլիացի Էնթոնի Ջոշուան վերադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA Super, IBO, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում 30-ամյա Ջոշուան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մեքսիկացի Էնդի Ռուիսին, որին նախորդ մենամարտում պարտվել էր: Գրանցվեց 118:110 118:110, 119:109 հաշիվը:

Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկների միջև առաջին մենամարտը տեղի էր ունեցել այս տարվա հունիսին Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» արենայում, որտեղ Էնդի Ռուիսը 7-րդ ռաունդում հաղթանակի էր հասել նոկաուտով՝ տիրանալով Ջոշուայի բոլոր տիտղոսներին: Դա Էնթոնի Ջոշուայի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում:




Լուրեր թեմայից