Լրահոս

Ինչո՞ւ են CR7-ին այդքան ատում. Հակառակվելը՝ որպես պատասխան 

Շախտյոր Դոնեցկ
կայքում

                                                            Հակիրճ նկարագրություն                                                                 

Կրիշտիանու Ռոնալդուն ունի հիանալի մարդկային հատկանիշներ, որոնց մասին շատերն իմանալով լռում են: Գրվելու է այն մասին, ինչ տեսել եմ սեփական աչքերով: Բոլորիս հայտնի են Ռոնալդուի պատանեկությունից որոշ դրվագներ, բայց ընթերցողին մաքսիմալ կերպով նյութի մեջ ընկղմելու համար, վերհիշելու կարգով կգրեմ մի քանի պատմություններ: Հոդվածը միտված է ընթերցողին կամք փոխանցել:                                                                     

                                                 

 

                                               Դառը մանկությունից՝ անգլիական երազանք

Կրիշտիանուն ծնվել է 1985թ.-ի փետրվարի 5-ին, հասարակ, անգամ կարելի է ասել՝ աղքատ ընտանիքում: Հայրն այգեպան էր աշխատում, մայրը՝ խոհարարուհի: Բայց, երևի, այդպիսի կյանքն իր անգնահատելի տեղն ունեցավ ֆուտբոլիստի կայացման հարցում: Չնայած համեստ ապրելակերպին, արդեն երկու տարեկանում տղան հորից ստանում է առաջին նվերը, դժվար չէ կռահելը, թե դա ինչ էր: Ռոնալդուի կնքահայրը հաստատում է, որ Կրիշտիանուն այնքան էր տարված իր գնդակով, որ մոռանում էր նույնիսկ հաց ուտելու մասին:

 

Չնայած ամենին՝ Ռոնալդուի մանկությունը չենք կարող լավ վերագրել: Բոլորիս հայտնի է, որ նրա հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, զբաղվում էր հարբեցողությամբ, անձամբ Կրիշտիանուն ստիպված էր կատարել տարբեր աշխատանքներ՝ ընտանիքին օգնելու համար: Բայց պորտուգալացին չէր կարող համակարպվել ճակատագրի հետ, քանի որ, ըստ նրա, նման հասկացություն գոյություն չունի և գտնվելով հաստատակամ՝ որոշեց հանել ընտանիքին բարդ կացությունից: Մի անգամ փողոցով քայլելիս տեսնելով մի շքեղ տուն՝ խոստացավ հորը, որ մի օր կգնի մի այդպիսի տուն, որտեղ կապրեն ամբողջ ընտանիքով: Շուտով Ռոնալդուն տեղափոխվում է Մադեյրայի գլխավոր ակումբներից մեկը՝ «Նասիոնալ»: Գրեթե առանց վճարի Ռոնալդուին կարողացան ստանալ՝ իր նախկին թիմ «Անդորինյային» տալով երկու տարվա ֆուտբոլային մարզաշապիկների հավաքածու և խաղակոշիկներ:   

Պատանի Կրիշտիանուն՝ հասարակական աշխատանք կատարելիս
Պատանի Կրիշտիանուն՝ հասարակական աշխատանք կատարելիս

Հենց այդ շրջանում էր նրա հայրը ակտիվորեն հետևում ապագա աստղի կարիերային: Մեկ տարի այդ թիմում խաղալուց հետո, նրան նկատում է Պորտուգալիայի ուժեղագույն թիմերից մեկը՝ «Սպորտինգը»: Շուտով նրանք գնում են այդ աշխատասեր տղային, ինչը նշանակում է, որ արդեն 11 տարեկանում նա պետք է տեղափոխվեր մայրաքաղաք Լիսաբոն, այն էլ՝ միայնակ: 

«Թուլակազմ և ծուռ ատամներով, ես կանգնեցի ակադեմիայի մարզիչների դիմաց,- պատմում է Ռոնալդուն: Նրանք ասացին. «Դու լավ խաղացող ես, բայց գեր ես». անտանելի էր, չէ որ դա սխալ էր, մանկապատանեկան թիմում կառուցվածքով ես ամենափոքրերից էի»:

 

Նոր կյանքը Ռոնալդուին ընդանրապես դուր չէր գալիս: Առաջին հերթին մայրաքաղաքում նրան ոչ ոք չէր հասկանում, քանի որ Մադեյրայում շատ ինքնատիպ էր արտասանության ձևը: Երկրորդը, տղային շատ էին ծաղրում սրա համար: «Պորտուգալերենը շատ հարուստ է առոգանություններով և երանգներով, միանգամից կարելի է տարբերել Պորտուի բնակչին Լիսաբոնցուց, հարավից հյուսիս եկածին, ծայրամասում ապրողին՝ կենտրոնական թաղամասերից դուրս եկածից: Բայց Մադեյրան այդ առումով մի փոքր յուրահատուկ է»,- հիշում է պորտուգալացին:

 

18 տարեկանում Կրիշտիանուն արդեն հասուն ֆուտբոլ էր խաղում «Սպորտինգի» հիմնական թիմում: Պետք էր նրան արժանին մատուցել: Նա, իրոք, շուտ էր հասունացել և չէր թողել հաջողություններին գլխապտույտ առաջացնել իր մոտ: Առաջին լուրջ աշխատած գումարը Ռոնալդուն չէր վատնել սեփական հաճույքների համար, այլ օգնել էր եղբորը՝ Հուգոյին, ով արդեն մի քանի տարի կախվածություն ուներ թմրանյութերից:

Տասնութերորդ տարին պորտուգալացու կյանքում շատ նշանակալից էր և հաջողակ: Հենց այդ ժամանակաշրջանում էին «Կարմիր սատանաները» եկել Պորտուգալիա հավաքների: Նրանք նաև անցկացրեցին ընկերական հանդիպում «Սպորտինգի» հետ: Զարմանալի էր, բայց մանչեսթերյան ակումբը այդ խաղում պարտվեց 1:3 հաշվով: Գուշակել պետք չէ, թե ով զարմացրեց նրանց այդ խաղում:

Եվ, եթե Պորտուգալիա գնալու ճանապարհին Ռոյ Քինը բողոքում էր իրենց թիմում խաղացող «անիծյալ արտասահմանցի կաթնակերներից», ապա հետ դառնալու ճանապարհին, նա առաջինը զարմացած լինելով CR7-ի խաղով, համոզում էր մարզչին՝ գնել Կրիշտիանուին: Սըր Ալեքսը անհապաղ պահանջում է թիմի ղեկավարությունից 12,24 միլիոն ֆունտով գնել պորտուգալացուն: 

Картинки по запросу ronaldo man united transfer 

Տրանսֆերը կայացած էր, 18-ամյա Ռոնալդուն տեղափոխվում է «Մառախլապատ Ալբիոն», այդպիսով Ֆերգյուսոնը դարձավ Ռոնալդուի «հայրը» և մարզիչը հետագա վեց տարիների ընթացքում:

 

                                              Hater-ները Ռոնալդուի կյանքում (բուն մաս) 

Չէի անդրադառնա CR7-ի մանկության ու պատանեկության տարիներին, եթե դրանք նշանակություն չունենային հոդվածը ամբողջացնելու համար: Երևի, ճիշտ կլինի արդեն անցնեմ առօրյա խոսակցականին՝ ավելի անկեղծ արտահայտվելու համար: Կրիշտիանուի կյանքում միշտ անպակաս են եղել hater-ները, տեղական լեզվով ասած՝ «չուզողները»: Նմանները իրենց զգացնել տվեցին հատկապես Ռոնալդուի մադրիդյան կարիերայի ընթացքում: Չգիտես ինչի խոսակցություններ են սկսվում, Ռոնալդուի գեյ լինելու մասին: Լուրերը տարածվեցին և հասան Հայաստան, առաջին անգամ տեղեկացա նման անհեթեթության մասին, երբ լսեցի սենց մի բան փողոցում: 

- Էրեկվա խաղը նայեցիր, տեսա՞ր ոնց Ռոնալդուն քերեց

- ա լավ էդ գոմիկի անունը մոտս մի տուր   

Image result for ronaldo vs bayern munich 

Ռոնալդուի և ֆաների «շփումը»

Կարծրատիպեր, որոնց տարածվեցին ամբողջ աշխարհում, բայց դրանք ոչ մի կերպ չէին կարա ազդել համաշխարհային կարգի ֆուտբոլիստի վրա: Սեղմիր Ռոնալդուի ու չարախոսների մի շարք դիմակայություններին ծանոթանալու/վերհիշելու համար:

 

 

 

Ճիշտ ժամանակն ա անդրադառնալու Ռոնալդուի՝ Հայաստան այցելությանը:

13/06/2015թ. օր, որին վստահ եմ, որ սպասել էինք շատ շատերս: Կրիշտիանու Ռոնալդուն պետք ա երկրորդ անգամ ժամաներ Հայաստան, բայց էս անգամ՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակով: Համենայնդեպս, 12 տարեկան տղայի համար, ում ֆուտբոլային կուռքը պետք ա գար իր հայրենիք, օրը, իրոք, հոյակապ էր: Երբ նայեցի տոմսերի գնացուցակին էն ժամանակ, հասկացա մենակ, որ սովորականից թանկ են, ուրեմն սուպերխաղ ա սպասվում:

Բայց հայրս գնեց լավագույն տրիբունայի տոմսերը, որովհետև նման շանս հազարից մեկ էր լինում, մանավանդ մեր ընտրանու կարգի թիմի համար, պետք էր տեսնել սեփական աչքերով նրան, ում խաղին հետևել ես էկրանների հետևից: «Հանրապետականը» բնականաբար լեփ-լեցուն էր էդ օրը: Բայց ես բացի հիանալի ֆուտբոլային տոնից ականատես էի լինելու ինձ համար զզվելի ու արտասովոր երևույթի: Երկրպագուները դեռ օդանավակայանից շատ «հյուրընկալ» գտնվեցին Ռոնալդուի ու մնացած պորտուգալացիերի հանդեպ:

CR7-ը պատրաստվել էր, երևի գիտեր, որ ամենը շարունակվելու էր մարզադաշտում: Արդեն բոլորս մարզադաշտում էինք, ես լուռ, բայց գոհ, հետևում էի մերոնց և պորտուգալացիների խաղին: Եվ երբ գնդակը հասնում էր Ռոնալդուին, ամեն անգամ երբ դիպչում էր նրան, մարզադաշտից անընդհատ հնչում էին սուլոցներ, ինչպես նաև իր հավերժական մրցակցի ազգանունը՝ Մեսի (որոշ ժամանակ առաջ անգամ հանդիպեցի, որ Հայաստանը մտնում է այն երկրների շարքում, որոնք ամենավատն են ընդունել Ռոնալդուին):

Ինձ համար հատկապես անտանելի էր, որ դիմացս նստած էին երեք միջին վիճակագրական քյառթ, իրենց կյանքում բացարձակ ոչնչի չհասած ծիծակ ուղեղներ, ովքեր տարատեսակ բնույթի վիրավորական արտահայտություններ էին անում Ռոնալդուի հասցեին, մոտ էինք նստած էն մասին, որտեղ մարզվում էր Ռոնալդուն (երևի, մտածում էին կլսի իրանց 14.000 երկրպագուների ձայների միջից):

Սկսեցին մատ ցույց տալ Կրիշտիանուին, ինչքանով որ իրանց համար զվարճալի էր, ինձ համար զզվելի էր էն, որ անվանեցին պորտուգալացուն՝ Քրիստիկ, չնայած, որ իրանք ավելի էին արժանի էդ անվանը: Մեղադրեցին մի աղջկա մեր տրիբունայից, ով ընդամենը հագել էր Ռոնալդուի մարզաշապիկը, ես էլ էի խաղից առաջ մտածում կրել նրա մարզաշապիկը, բայց, տեսնելով էդ ամենը, պատկերացրեցի, թե ինձ ոնց կմեղադրեին հայրենիքս դավաճանելու համար:

Բայց ոնց որ սիրում են ասել շատերը "The Rest Is History". Չէ որ Կրիշտիանուի կարգի ֆուտբոլիստի վրա չէին կարա ազդել նման ցածրամակարդակ քայլերը, ընդհակառակը: Ռոնալդուն չի տրվում պրովակացիաներին ու գոլեր ա խփում մեր ընտրանուն, մեկը մյուս հետևից, Ռոնալդուն ուղիղ պատասխան ա տալիս իր գոլերով: Ամբողջ կատաղությունը, ստացած՝ խաղի ընթացքում դատարկելով մեր դարպասը: Էստեղից հետևություն, մի՛ կատակեք Ռոնալդուի հետ:  

Էն ժամանակվանից մի հարց ա առաջացել.

Է՞Ս ԷԻՔ ՈՒԶՈՒՄ

     ÐŸÐ¾Ñ…ожее изображение   

     Ռոնալդուն լռեցնում է «հանրապետականը» յուրահատուկ ժեստով |©indiatoday.in