Լրահոս

«Արսենալի» անհաջողությունները շարունակվում են

Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:

Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին նվազագույն հաշվով: 50-րդ րոպեին «Արսենալը» հավասարեցրեց հաշիվը ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լայակզեթի գոլի շնորհիվ, սակայն ևս մեկ գոլ բաց թողեց 80-րդ րոպեին:

Սա «Արսենալի» երկրորդ հանդիպումն էր թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո: Նախորդ խաղում լոնդոնյան ակումբը ոչ ոքի էր խաղացել «Նորվիչի» հետ:

Բոլոր մրցաշարերում «Արսենալը» չհաղթեց» 9-րդ խաղում անընդմեջ և 19 միավորով 10-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 1:2

Ալեքսանդր Լայակզեթ, 50 – Ադամ Ուեբսթար, 36, Նաել Մաուպայ, 80




Լուրեր թեմայից