Լրահոս

Հանրահայտ խոհարարը մարտահրավեր է նետել Խաբիբին և Մաքգրեգորին

Թուրք հայտնի շեֆ-խոհարար Նուսրեթ Գեքչեն մարտահրավեր է նետել խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին և 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին։

«Մաքգրեգո՛ր, Խաբի՛բ, տղանե՛ր, ես պատրաստ եմ։ Շատ եմ հարգում ձեզ, բայց, եթե ինձ հրավիրեք, պատրաստ եմ մենամարտել ձեզ հետ։ Ես մսագործ եմ, սակայն սպորտի մեծ սիրահար եմ։ Ամեն առավոտ արթնանալուց հետո մարզվում եմ։ Սպորտը շատ կարևոր դեր ունի իմ կյանքում»,- Գեքչեի խոսքը մեջբերում է SPORTbible-ը։

Հիշեցնենք, որ Խաբիբը ապրիլի 18-ին Բրուքլինում (ԱՄՆ) չեմպիոնական մենամարտ է անցկացնելու ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ, իսկ Մաքգրեգորն օկտագոն է վերադառնալու հունվարին։




Լուրեր թեմայից