Լրահոս

«Էվերթոնը» պաշտոնանկ արեց Մարկու Սիլվային

Անգլիական «Էվերթոնը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նման որոշում է կայացվել «Լիվերպուլին» 2։5 հաշվով պարտվելուց հետո։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ էր պորտուգալացի մասնագետի աշխատանքից և թիմի արդյունքներից։

Հիշեցնենք, որ Սիլվան «Էվերթոնը» գլխավորում էր 2018-ի ամառվանից։ Լիվերպուլյան թիմն Անգլիայի ընթացիկ առաջնության 15 տուրերում վաստակել է 14 միավոր և 18-րդ տեղում է։




Լուրեր թեմայից