Լրահոս

«Ռոման» և «Միլանը» դատապարտել են Corriere dello Sport-ի անոնսը

Իտալական «Ռոման» և «Միլանը» դատապարտել են Corriere dello Sport թերթի անոնսը՝ նվիրված «Ինտեր» - «Ռոմա» Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղին, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։

Պարբերականը լույս էր տեսել «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի և «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի լուսանկարով ու «Սև ուրբաթ» վերնագրով։

«Մենք հավատում ենք, որ ֆուտբոլիստները, երկրպագուները, ակումբներն ու ԶԼՄ-երը պետք է միանան ռասիզմի դեմ պայքարում։ Բոլորն էլ պարտավոր են պատասխանատվություն կրել իրենց խոսքերի համար։

«Ռոման» և «Միլանը» որոշել են հայտնի պարբերականի լրագրողներին արգելել ներկա լինել թիմերի մարզումներին, ինչպես նաև այս ընթացքում թույլ չտալ ֆուտբոլիստներին շփվել նրանց հետ։ Մենք հավատում ենք, որ պարբերականն այդ վերնագիրը չի գրել ռասիստական նպատակներով, այդ պատճառով էլ արգելքը գործելու է մինչև հունվար»,- ասված է  2 ակումբների համատեղ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Corriere dello Sport-ի անոնսը քննադատել էր նաև «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։




Լուրեր թեմայից