Լրահոս

Հոլանդը 20 միլիոն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Բորուսիա»

Ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա» հայտնում է Bild-ը։

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հեռանալու դեպքում նրա հրաժարագինը կկազմի 20 միլիոն եվրո։

Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ֆուտբոլիստի գործակալի հետ, կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

Արքայական ակումբը հրաժարվել է 20 միլիոն եվրո վճարել երիտասարդ տաղանդի համար։

«Բորուսիան» պատրաստ է վճարել այդ գումարը և Հոլանդին երաշխավորում է տեղը թիմի հիմնական կազմում։

Հիշեցնենք, որ Էրլինգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում անցկացրած 5 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ Ավստրիայի ընթացիկ առաջնության 13 խաղերում խփել է 15 գոլ։




Լուրեր թեմայից