Լրահոս

Լուկակուն արձագանքել է Corriere dello Sport-ի անոնսին (ֆոտո)

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Corriere dello Sport թերթի անոնսը «Ռոմայի» դեմ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղի վերաբերյալ: Պարբերականը լույս էր տեսել Լուկակուի և «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի լուսանկարով ու «Սև ուրբաթ» վերնագրով։

«Խաղի վրա կենտրոնանալու փոխարեն նրանք լույս են տեսել հիմար վերնագրով։ Տղանե՛ր, դուք նպաստում եք ռասիզմին»,- սոցցանցերում գրել է Լուկակուն։

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։




Լուրեր թեմայից