Լրահոս

Նոբել Առուստամյանը՝ Արսեն Աղաջանյանի թեկնածության մասին․ Նա անշահախնդիր սիրում է ֆուտբոլը

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը մեկնաբանել է գործարար Արսեն Աղաջանյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին որոշումը:

«Շատ ուրախ եմ, որ Արսեն Աղաջանյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունը։ 1 տարի առաջ ծանոթացա նրա հետ և մինչև օրս տպավորված եմ։ Արսենը բարձր ինտելեկտով օժտված հաջողակ գործարար է, որն անշահախնդիր սիրում է ֆուտբոլը։ Հուսով եմ, որ այս անգամ հայկական ֆուտբոլը կշահի, որովհետև նման անձնավորությունը կարող է զարգացում ապահովել։ Հաջողություն եմ մաղթում, Արսե՛ն։ Վստահ եմ, որ դուք կարող եք հաջողության հասնել ֆուտբոլում»,- սոցցանցերում գրել է Նոբել Առուստամյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Աղաջանյանի թեկնածությունն առաջադրել է Երևանի «Փյունիկը»: ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին: Մինչև արտահերթ ընտրությունները ֆեդերացիայի աշխատանքները կղեկավարի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։




Լուրեր թեմայից