Լրահոս

Կեյլոր Նավասը՝ Զիդանի հետ հարաբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, պատմել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հարաբերությունների մասին։

««Ռեալ» տեղափոխությունը փոխեց իմ կյանքը։ Միշտ ցանկացել եմ խաղալ այդ ակումբում և երբ առաջարկ եղավ, չնայեցի պայմանագրին։

Զիդանի հետ հարաբերություններն անցյալում են։ Կան որոշ բաներ, որոնք չգիտեմ, թե ինչու տեղի ունեցան։ Բայց Զիդանը ժամանակին շատ է պաշտպանել ինձ։ Դրա համար շնորհակալ եմ նրան։

Հետո Մադրիդում որոշեցին, որ իմ ժամանակն անցել է և ես տեղափոխվեցի այնպիսի ակումբ, որը վստահում է ինձ»,- Նավասի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա դարպասապահն ամռանն էր «Ռեալից» տեղափոխվել փարիզյան ակումբ։




Լուրեր թեմայից