Լրահոս

Կավանիի վրիպումը՝ գեղեցիկ գրոհից հետո

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին «Նանտի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում նպաստավոր դիրքից չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:

Հանդիպման ավելացված ժամանակում փարիզցիներն արագ հակագրոհ են ձեռնարկել, իսկ Կավանին փորձել է ընթացքից կատարած հարվածով եզրափակել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի կրնկով գեղեցիկ փոխանցումն ու հայտնվել է անհարմար իրավիճակում։

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Կիլիան Մբապեի ու բրազիլացի Նեյմարի գոլերի շնորհիվ և 36 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։



Լուրեր թեմայից