Լրահոս

Մոուրինյոն վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (ֆոտոշարք)

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի խաղում հարված է ստացել ոտքին:

Դրվագներից մեկում «Տոտենհեմի» կիսապաշտպան Հարի Վինկսը եզրային գծի մոտ սահանկումով գցել է տանտերերի խաղացող Դանիել Ջեմյսին, սակայն տուժել է նաև պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում «Տոտենհեմը» 1:2 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»՝ կրելով առաջին պարտությունը Մոուրինյոյի գլխավորությամբ: Պորտուգալացի մասնագետը մանչեսթերյան ակումբը գլխավորել է 2016-2018-ը և մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձավ «Օլդ Թրաֆորդ»:

Ֆոտո՝ Getty Images




Լուրեր թեմայից