Լրահոս

«Լիվերպուլի» հայտացուցակն աշխարհի ակումբային առաջնությունում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլը» հրապարակել է հայտացուցակը ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության համար: Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ. Ալիսոն Բեքեր, Ադրիան, Էնդրյու Լոներգան:

Պաշտպաններ.  Վիջիլ վան Դեյկ, Դեյան Լովրեն, Ժոզեֆ Գոմես, Էնդրյու Ռոբերտսոն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Նեկո Ուիլյամս:

Կիսապաշտպաններ. Ժորժինյո Վեյնալդում, Ջեյմս Միլներ, Նաբի Կեյտա, Ջորդան Հենդերսոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ադամ Լալանա, Ջերդան Շաքիրի, Կյորտիս Ջոնս, Հարվի Էլիոտ:

Հարձակվողներ. Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ, Ռիան Բրուստեր, Դիվոկ Օրիգի:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 11-21-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Մրցաշարին կմասնակցեն մայրցամաքային 6 կոնֆեդերացիաների նախորդ մրցաշրջանի լավագույն թիմերն ու հյուրընկալող երկրի ներկայացուցիչը՝ «Լիվերպուլ» (Անգլիա, Եվրոպա), «Էսպերանս» (Թունիս, Աֆրիկա), «Մոնտերեյ» (Մեքսիկա, ԿՈՆՄԵԲՈԼ), «Էնգեն Սպորտ» (Նոր Կալեդոնիա, Օկեանիա), «Ալ Սադ» (Քաթար, Ասիա), ինչպես նաև՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի Գավաթի հաղթողները, որոնք դեռևս հայտնի չեն։

Ակումբային աշխարհի առաջնության գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է, որը նախորդ եզրափակիչում 4։1 հաշվող առավելության էր հասել «Ալ Աինի» (ԱՄԷ) նկատմամբ։




Լուրեր թեմայից