Լրահոս

«Լիվերպուլը» սահմանեց անպարտելի շարքի ակումբային ռեկորդ

«Լիվերպուլը», անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում 5:2 հաշվով հաղթելով «Էվերտոնին», սահմանել է ակումբային ռեկորդ, հաղորդում է Gracenote Live-ը:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրեց 32 խաղի (27 հաղթանակ, 5 ոչ ոքի):

Այդ ցուցանիշով «Լիվերպուլը» նախորդ ռեկորդը գրանցել էր 1987/88 մրցաշրջանում, երբ Քենի Դալգլիշի գլխավորությամբ չէր պարտվել 31 խաղ անընդմեջ (23 հաղթանակ, 8 ոչ ոքի):

Պրեմյեր լիգայում լիվերպուլցիները նախորդ անգամ պարտվել են հունվարի 3-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում (1:2), որը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում:




Լուրեր թեմայից