Լրահոս

Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Տոկիոյից տեղափոխվել են Սապորո

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո: Մրցումները կանցկացվեն Սապորոյի «Օդորի Պարկում», փոխանցում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը:

Արդեն հաստատվել են մարզական քայլքի 1 և 2 կմ մրցումների մրցուղին ու մարաթոնի 20 կմ-ն: Մրցատարածության մյուս հատվածը հայտնի կդառնա դեկտեմբերին:

«Մեր առաջնային նպատակը մարզիկների առողջության մասին հոգ տանելն է, և այս որոշումը դրա վառ ապացույցն է: Սապորոյում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է Տոկիոյից: Շնորհակալ ենք բոլոր կողմերին այս խնդրին լուծում տալու համար»,- նշել է ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի ներկայացուցիչ Կիրստի Քովենթրին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

3333.jpg (970 KB)




Լուրեր թեմայից