Լրահոս

Մարկ Վիլմոտսը լքեց Իրանի հավաքականը

Ֆուտբոլի Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հրաժարական է տվել: Այդ մասին բելգիացի նախկին ֆուտբոլիստը հայտնել է թվիթերյան էջում:

50-ամյա Վիլմոտսի խոսքով՝ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կատարել կողմերի միջև պայմանավորվածությունները:

Մարկ Վիլմոտսը 2019-ի մայիսից էր աշխատում Իրանի հավաքականում: Դրանից առաջ նա գլխավորել է նաև Բելգիայի և Կոտ դ՛Իվուարի հավաքականները:




Լուրեր թեմայից