Լրահոս

Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Էստոնիայում դեկտեմբերի 5-ին մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը:

Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրների 450 շախմատիստներ: Արագ շախմատի մրցաշարի գործակից ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: 

Կայծակնային խաղի (բլից) առաջնությանը մասնակցում են 32 երկրների 440 շախմատիստներ: Կայծակնային մրցաշարի գործակից ֆավորիտն է Զավեն Անդրիասյանը:

Արագ շախմատի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 5-ին և 6-ին, իսկ բլիցինը՝ դեկտեմբերի 7-ին:




Լուրեր թեմայից