Լրահոս

Մեսին զարմացած է, որ Մանեն 4-րդ տեղն է գրավել «Ոսկե գնդակի» մրցույթում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին պատմել է, որ «Ոսկե գնդակի» մրցույթում քվեարկել է «Լիվերպուլի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեի օգտին:

«Ամոթալի է Մանեին ընդամենը չորրորդ տեղում տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկությունում: Բայց ես գտնում եմ, որ այս տարի շատ արժանի թեկնածուներ կային մրցանակի համար պայքարում: Այդ պատճառով շատ դժվար էր ընտրել ֆուտբոլիստներից կոնկրետ մեկին: Ես նշեցի Մանեին, քանի որ նա ինձ դուր է գալիս որպես ֆուտբոլիստ»,- արգենտինացու խոսքը է մեջբերում  «Canal+»-ը:

Հիշեցնենք, որ Սադիո Մանեն «Ոսկե Գնդակի» քվեարկության արդյունքում գրավել էր չորրորդ տեղը, իսկ 32-ամյա Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մրցանակին արժանացավ 6-րդ անգամ:




Լուրեր թեմայից