Լրահոս

Ռուս մարմնամարզուհին լուրջ վնասվածքներ է ստացել մրցման ժամանակ

Ռուս մարզուհի Եվգենիա Ասոնովան լուրջ վնասվածքներ է ստացել Ռիգայում տեղի ունեցած օդային մարմնամարզության միջազգային մրցաշարի ժամանակ, հաղորդում է sport24.ru-ն:

Վարժության ժամանակ պարանը պոկվել է, ինչից հետո 30-ամյա մարզուհին ընկել է 8 մետր բարձրությունից: Ասոնովան ստացել է ողնաշարի ու ողնուղեղի վնասվածքներ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Լուրեր թեմայից