Լրահոս

«Լիվերպուլը» 5 գոլ խփեց դերբիում և շարունակում է հաղթարշավը

Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։

Լիվերպուլյան դերբիում տանտերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 14-րդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և 43 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Լեսթերը» հետ է 8 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթին»՝ 11:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 5։2

Դիվոկ Օրիգի, 6, 31, Ջերդան Շաքիրի, 17, Սադիո Մանե, 45, Ժորժինյո Վեյնալդում, 90 – Մայքլ Քին, 21, Ռիչարլիսոն, 45+3




Լուրեր թեմայից