Լրահոս

«Տոտենհեմը» Մոուրինյոյի հետ առաջին պարտությունը կրեց «Օլդ Թրաֆորդում», «Չելսին» ու «Լեսթերը» հաղթեցին

Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2։1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Դա Ժոզե Մոուրինյոյի առաջին պարտությունն էր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Առաջատարների թվում գտնվող «Լեսթերը» սեփական խաղադաշտում 2։0 հաղթեց հետնապահ «Ուոթֆորդին», իսկ Լոնդոնի «Չելսին» տանը 2։1 հաշվով ուժեղ գտնվեց «Աստոն Վիլայից»։

7-րդ անընդմեջ հաղթանակը տարած «Լեսթերը» 35 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ «Չելսին» վաստակեց 29 միավոր և եզրափակում է առաջին քառյակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդն է, «Տոտենհեմն» ունի 20 միավոր և նահանջել է 8-րդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1

Մարկուս Ռեշֆորդ, 6, 49 (11 մ) – Դելե Ալի, 39

«Լեսթեր» - «Ուոթֆորդ»՝ 2:0

Ջեյմի Վարդի, 55 (11 մ), Ջեյմս Մեդիսոն, 90+5

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 2:1

Թեմի Աբրահամ, 24, Մեյսոն Մաունթ, 48 – Տրեզեգե, 41




Լուրեր թեմայից