Լրահոս

Մեսի․ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ ես՝ խաղ կառուցող

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին կարծիք է հայտնել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Չեմ կարող ասել, թե ով է մեզնից լավագույնը։ Մենք տարբեր խնդիրներ ենք լուծում խաղադաշտում․ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ ես՝ խաղ կառուցող»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Մեսին նվաճեց կարիերայի ռեկորդային՝ 6-րդ «Ոսկե գնդակը» և այդ ցուցանիշով շրջանցեց Ռոնալդուին, որն այդ մրցանակի դափնեկիր է դարձել 5 անգամ։




Լուրեր թեմայից