Լրահոս

«Յուվենտուսի» կիսապաշտպանը բաց կթողնի 3 ամիս

Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան դեկտեմբերի 4-ին ենթարկվել է ծնկի վիրահատության, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Վիրահատությունը հաջող է անցել, և 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 3 ամիս։

Հիշեցնենք, որ Խեդիրան վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղը (2:2)։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և աչքի է ընկել 1 արդյունավետ փոխանցմամբ։





Լուրեր թեմայից