Լրահոս

Grand Chess Tour. Դին Լիժենը հաղթեց Լևոն Արոնյանին և դուրս եկավ եզրափակիչ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց չինացի Դին Լիժենից, որը նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

2 դասական պարտիաներում ոչ ոքիներից հետո գրոսմայստերները դեկտեմբերի 4-ին անցկացրեցին արագ խաղի 2 պարտիաներ, որոնցում հաղթեց Դին Լիժենը: Այնուհետև անցկացվեց կայծակնային խաղի (բլից) 4 պարտիա: Բլիցում Արոնյանը կրեց 3 պարտություն և գրանցեց մեկ ոչ ոքի: 

Մյուս կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Grand Chess Tour-ի եզրափակիչում դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 6 միավոր, ոչ ոքիի համար՝ 3, արագ խաղում՝ հաղթանակի համար՝ 4, ոչ ոքիի համար՝ 2, իսկ բլիցում՝ հաղթանակի համար՝ 2, ոչ ոքիի համար՝ 1:

Հիշեցնենք, որ եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։




Լուրեր թեմայից