Լրահոս

Ֆեդերեր․ Ես ու Նադալը կարող ենք հպարտանալ մեր կարիերայով

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծիք է հայտնել իր և աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի մրցակցության մասին։

«Կարծում եմ՝ սկզբունքային մրցակիցներ ունեցել են բոլոր խաղացողները, այդ թվում՝ Լենդլը, Բեքերը, Սամպրասը, Էդբերգը, Լեյվերը։ Եթե ես չլինեի, Նադալը կունենար մեկ այլ մրցակից։ Մենք ուրախ ենք այս մրցակցության համար և երկուսս էլ կարող ենք հպարտանալ մեր կարիերայով»,- 38-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis World USA-ն։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է, իսկ Նադալը՝ 19-ակի:




Լուրեր թեմայից