Լրահոս

Անսու Ֆատին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանգիրը 17-ամյա հարձակվող Անսու Ֆատիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այն հնարավոր կլինի երկարաձգել ևս 2 տարով։

Ըստ նոր համաձայնագրի՝ ֆուտբոլիստի կլաուզուլան կկազմի 100-170 միլիոն եվրո, իսկ հիմնական թիմի հետ պայմանագիր կնքելու դեպքում ՝ 400 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ




Լուրեր թեմայից