Լրահոս

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց արագ խաղի 2 պարտիաներում

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ խաղի 2 պարտիաներում էլ պարտվեց չինացի Դին Լիժենին։ Գրոսմայստերների միջև 2 դասական պարտիաներն ավարտվել էր ոչ ոքի:

Հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 6 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի և ֆրանսիացի Վաշիե Լագրավի միջև կայացած արագ խաղի 2 պարտիաներում հաղթող չեղավ:

Արոնյանն ու Դին Լիժենը հաղթողին որոշելու համար կանցկացնեն կայծակնային խաղի (բլից) 4 պարտիա:

Հիշեցնենք, որ եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։




Լուրեր թեմայից