Լրահոս

Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 3-ին անցկացրել է տարածաշրջանի լավագույն մարզիկների մրցանակաբաշխության արարողությունը։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

«Քանի դեռ ես այդ հնարավորությունն ունեմ, կշարունակեմ խաղալ «Բարսելոնայի» կազմում։ Ամեն օր հանդես գալով ակումբի մարզաշապիկով՝ ես իրականացնում եմ իմ երազանքը»,- ասել է Պիկեն։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և աչքի է ընկել 1 գոլով։

Ժերար Պիկե.jpg (128 KB)









Լուրեր թեմայից