Լրահոս

VAR-ը կկիրառվի Եվրո-2020-ի անցումային խաղերում և ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում

ՈւԵՖԱ-ի գործկոմի որոշմամբ՝ VAR (մրցավարի վիդեոօգնական) համակարգը կկիրառվի մարտին կայանալիք Եվրո-2020-ի անցումային խաղերում, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Համակարգը նախատեսվում է գործարկել նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի ՖԻՖԱ-ի հաստատումը։

Հիշեցնենք, որ VAR-ը ֆուտբոլում կիրառվում է 2017 թվականից: 2018-ի ամռանը համակարգը գործում էր նաև ԱԱ-2018-ի ժամանակ: Այժմ այն կիրառվում է եվրոպական բոլոր խոշոր առաջնություններում և Չեմպիոնների լիգայում:




Լուրեր թեմայից