Լրահոս

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը՝ C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատվել է ֆուտբոլի Ազգերի լիգայի 2020-2021 մրցաշրջանի վիճակահանության զամբյուղները։

Թիմերը զամբյուղներում ընդգրկվել են ըստ Ազգերի լիգայի 2018-2019 մրցաշրջանի վարկանիշի։ Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է։

A, B և C դիվիզիոններում ընդգրկված են 16 թիմեր, իսկ D-ում՝ 7 թիմեր։ Վիճակահանությունը կկայանա մարտի 3-ին Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում 

Ազգերի լիգայի 2020-2021 մրցաշրջանի զամբյուղները

A դիվիզիոն

Զամբյուղ 1. Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա, Շվեյցարիա

Զամբյուղ 2. Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա

Զամբյուղ 3. Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա

Զամբյուղ 4. Խորվաթիա, Լեհաստան, Գերմանիա, Իսլանդիա

B դիվիզիոն

Զամբյուղ 1. Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա

Զամբյուղ 2. Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա

Զամբյուղ 3. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա

Զամբյուղ 4. Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա

C դիվիզիոն

Զամբյուղ 1. Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան

Զամբյուղ 2. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Կիպրոս

Զամբյուղ 3. Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 4. Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա

D դիվիզիոն

Զամբյուղ 1. Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիխտենշտեյն

Զամբյուղ 2. Անդորրա, Մալթա, Սան Մարինո

Հիշեցնենք, որ խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 3-5-ին ու 6-8-ին, հոկտեմբերի 8-10-ին ու 11-13-ին և նոյեմբերի 12-14-ին ու 15-17-ին։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հունիսի 2-6-ը։




Լուրեր թեմայից