Լրահոս

Մեսի․ Անհանգստացա, երբ Ռոնալդուն «Ոսկե գնդակների» ցուցանիշով հավասարվեց ինձ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է իր 6-րդ «Ոսկե գնդակի» կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությանը։

«Մի կողմից, ինձ դուր էր գալիս, որ ես «Ոսկե գնդակի» միակ 5-ակի դափնեկիրն էի։ Երբ Ռոնալդուն այդ ցուցանիշով հավասարվեց ինձ, կարող եմ խոստովանել, որ դա մի փոքր անհանգստացրեց ինձ և ես այլևս բարձունքում չէի։ Բայց այդ տարիներին Կրիշտիանուն արժանիորեն էր ստանում իր «Ոսկե գնդակները», և ես ավելին չէի կարող անել։

Հասկանում եմ, թե ինչու Ռոնալդուն չհաղթեց այս տարի։ Մեզնից և ոչ մեկը չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ մրցաշարը մեծ հնարավորություն է տալիս «Ոսկե գնդակին» արժանանալու համար»,- Մեսիի խոսքը փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին 32-ամյա Մեսին նվաճել էր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նա այդ մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015, իսկ Ռոնալդուն՝ 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին։




Լուրեր թեմայից