Լրահոս

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» շփոթել է «Բավարիայի» հետ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Բարնլիի» հետ խաղից (4:1) հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում անգլիական ակումբը շփոթել է իր գլխավորած նախորդ թիմի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ։

«Կարծում եմ՝ Ռոդրին արդեն հասցրել է հարմարվել այս առաջնությանը և հիանալի է խաղում։ Նա խելամտորեն էր գործում խաղադաշտում և հեշտացնում էր թիմակիցների աշխատանքը։

Եվ ես կարծում եմ, որ Մյունխենի «Բավարիան»․․․ «Մանչեսթեր Սիթին» գնել է․․․ գրողը տանի, ի՞նչ «Բավարիա»․ ի՞նչ էի ես մտածում։ «Մանչեսթեր Սիթին» հիանալի խաղացող է գնել ապագայի համար»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ կատալոնացի մասնագետը «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին և նվաճել է 7 տիտղոս։




Լուրեր թեմայից