Լրահոս

Իսպանիայի Սուպերգավաթի խաղերի օրերն ու ժամերը (ֆոտո)

Հայտնի են դարձել ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության անցկացման օրերն ու ժամերը, տեղեկացնում է Marca-ն։

«Վալենսիայի» և Մադրիդի «Ռեալի» միջև առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունվարի 8-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։

«Բարսելոնա» - «Աթլետիկո» երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 9-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։

Եզրափակիչը նախատեսված է անցկացնել հունվարի 12-ին՝ ժամը 22։00-ին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթը նոր ձևաչափով առաջիկա երեք տարում կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր՝ Իսպանիայի չեմպիոնը, փոխչեմպիոնը, Իսպանիայի գավաթակիրն ու եզրափակիչի մասնակիցը։

Մարկա.jpg (74 KB)




Լուրեր թեմայից