Լրահոս

Ռոնալդուն կարծում է, որ իր և Մեսիի միջև մրցակցությունը դեռ ավարտված չէ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանելով լրագրողների հարցերին՝  նշել է, որ իր և կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիի միջև մրցակցությունը նոր է սկսվում։

«Ավարտվա՞ծ է արդյոք Ռոնալդուի և Մեսիի միջև մրցակցությունը․ Այն դեռ նոր է սկսվում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է El Chiringuito TV-ի թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին 32-ամյա Մեսին նվաճել էր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նույն օրը Ռոնալդուն արժանացել էր Իտալիայի A Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Պորտուգալացին նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է։




Լուրեր թեմայից