Լրահոս

Մեսիի մայր. Կարծում էինք, որ 5-րդ «Ոսկե գնդակը» վերջինն է լինելու

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մայր Մարիա Կուչիտինին հայտարարել է, որ իր որդին չէր սպասում 6-րդ անգամ «Ոսկե գնդակ» ստանալուն:

«Ես շատ երջանիկ եմ: Մենք չէինք սպասում և կարծում էինք, որ 5-րդը վերջինն էր: Սա հիանալի անակնկալ էր»,- Կուչիտինիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 32-ամյա ֆուտբոլիստը 7 միավորով էր առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկից։ Մեսին «Ոսկե գնդակին» արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։




Լուրեր թեմայից