Լրահոս

Գվարդիոլա. Խելահեղ խաղը նոր է սկսվում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմյեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:

«Բոլորն ասում են, որ մենք դուրս ենք մնացել չեմպիոնության համար պայքարից և այլևս չենք կարող հասնել «Լիվերպուլին»: Անմտություն կլինի հաշվել, թե քանի հաղթանակ պետք է տանենք, որպեսզի մոտենանք նրանց:

Դեռ դեկտեմբերի սկիզբն է, և խելահեղ խաղը նոր է սկսվում: Ամեն ինչ առջևում է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 32 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է 8 միավորով: Լիվերպուլցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

 




Լուրեր թեմայից