Լրահոս

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ուշագրավ դրվագ գրանցվեց 87 կգ քաշային կարգի եզրափակիչում, որտեղ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տուշեով հաղթեց Ալբերտ Եղիկյանին: Գոտեմարտի վերջնամասում տպավորիչ գործողություններով առանձնացավ գորգի մրցավարը, որը ցատկ կատարեց տուշեով հաղթանակը արձանագրելու համար: Մրցավարի գործողությունն արժանացավ դահլիճում հավաքված երկրպագուների ծափահարություններին:

Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Առաջատար ըմբիշներից առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Մելիքյանը, Միհրան Հարությունյանը: 

Վերոնիկա Բեկնազարյան 



Լուրեր թեմայից