Լրահոս

Մրցավարի ֆանտաստիկ ցատկը՝ Մաքսիմ Մանուկյանի չեմպիոնական գոտեմարտի ժամանակ

«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության 87 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տուշեով հաղթել է Ալբերտ Եղիկյանին:

Գոտեմարտի վերջնամասում տպավորիչ գործողություններով է առանձնացել գորգի մրցավարը, որը ցատկ է կատարել տուշեով հաղթանակը արձանագրելու համար: Մրցավարի գործողությունն արժանացել է դահլիճում հավաքված երկրպագուների ծափահարություններին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում են 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում:



Լուրեր թեմայից